ՌԴ Թվային զարգացման նախարարությունն առաջարկել է թույլատրել աշխատանքային միգրանտներին կնքել կամավոր բժշկական ապահովագրության պայմանագրեր (ДМС)՝ օգտագործելով Միասնական նույնականացման համակարգը (ЕСИА) և ստանալ դրանք հանրային ծառայությունների պորտալի իրենց անձնական հաշվում: Առայժմ որպես փորձնական տարբերակ է, որն անցկացվում է 2022 թվականի հունիսի 1-ից 2023 թվականի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում։
Փաստաթղթի բացատրական գրության մեջ ասվում է, որ փորձը պետք է դառնա միգրացիոն գործընթացների և աշխատանքային ռեսուրսների թվային հարթակի մաս: